Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան

«Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել», – այսօր Ստրասբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Փաշինյանը խոսել է ստեղծված իրավիճակի եւ անվտանգության, սպառնալիքների մասին, հավելելով, թե Հայաստանը պատրաստ է մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել:

Փաշինյանն իր խոսքում նաեւ նշել է, որ շարունակելու է խաղաղության օրակարգը, և որ պատրաստ են Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել, թեև մտավախություն ունի, որ Ադրբեջանի նախագահը այսպես կոչված միջանցքի հարցը կարող է դարձնել Հայաստանի դեմ նոր հարձակման և տարածքներ գրավելու պատրվակ: