ՃՈ ուժեղացված ծառայություն Արարատի մարզում․ հայտնաբերվել է ոչ սթափ 7 վարորդ․ Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Հուլիսի 29-ին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացրեց Արարատի մարզում։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ծառայություն իրականացրին և՛ միջպետական ճանապարհին, և՛ բնակավայրերում։
Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 20 տրանսպորտային միջոց, որոնցից 7-ի վարորդները ոչ սթափ վիճակում էին, 7-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։

15 մեքենաների դիմապակին թույլատրելիից մուգ էր, 21 վարորդ մեքենան վարում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Տարբեր խախտումների համար կազվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 130 արձանագրություն։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։