Արարատ Միրզոյանը՝ ԱԺ խոսնակ, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը՝ փոխխոսնակներ

Արարատ Միրզոյանը՝ ԱԺ խոսնակ, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը՝ փոխխոսնակներ
Արարատ Միրզոյանը՝ ԱԺ խոսնակ, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը՝ փոխխոսնակներ

Դեկտեմբերի 9-ին անցած ընտրություններում ավելի քան 70 տոկոս վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքը այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխխոսնակներ կառաջադրվեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը: Այս մասին նիստից հետո, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, լրագրողներին տեղեկացրել է Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նշել է նաեւ, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Հակոբ Սիմիդյանը: