Ոստիկանները պատժի կրումից խուսափող հետախուզվողների են հայտնաբերվել

Հեղինակ MediaLab

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 00.10-ին, Վարդենիս քաղաքի Թումանյան փողոցի մի տնից բերման է ենթարկվել 33-ամյա Վալերի Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:

***

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Մալաթիայի և Վարդենիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 14-ին, ժամը 23.50-ին, Երևան քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման է ենթարկվել 35-ամյա Նարեկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Խափանման միջոցը՝ կալանք, տեղեկացնում է ոստիկանությունը։