Պալերմոյի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը

Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:

«Ներկայացվել է Արցախի անկախության ճանաչման բանաձև: Այն կքննարկվի ուրբաթ օրը»,- ասաց Կարախանյանը: