Մոսկվան «բացարձակ անպատասխանատու և սադրիչ» է որակել Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում

Մոսկվան հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը որակել է որպես «բացարձակ անպատասխանատու եւ սադրիչ»: Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի մի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի հանրայնացրել։

«Փաշինյանը թռիչքներ է կատարում Զելենսկու ճանապարհով. Նրանք փորձում են Հայաստանը Մոլդովայի նման վերածել մեկ այլ Ուկրաինայի: Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ», – ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։