Հայաստանն այս պահին չի քննարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը․ Խանդանյան

Հայաստանն այս պահին չի քննարկում ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը»,– ասաց Խանդանյանը:

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթացը։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից՝ Խանդանյանը պատասխանեց. «Կսպասենք ու կհասկանանք՝ արդյո՞ք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ»։