Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը. ՔԿ. «Ազատություն»

Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Քննչական կոմիտեն հաստատում է տեղեկությունները, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը, ինչից հետո քրեական գործ է հարուցվել՝ պարզելու այդ զենքի օրինականությունը։

Վարույթը նախաձեռնվել է ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը հոդվածով։ Մեղադրյալներ դեռևս չկան։

«Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ներկայացված զենքի ձեռք բերման և պահման օրինականությունը, ինչը ստանդարտ պրակտիկա է նման դեպքերում», – «Ազատությանը» փոխանցեցին Քննչականից։