Ալեքսանդր Սարգսյանի գործով քննության են առնվել մարդու առևանգման և հարկերից խուսափելու դեպքեր

Ալեքսանդր Սարգսյանի գործով քննության են առնվել մարդու առևանգման և հարկերից խուսափելու դեպքեր
Ալեքսանդր Սարգսյանի գործով քննության են առնվել մարդու առևանգման և հարկերից խուսափելու դեպքեր

Ալեքսանդր Սարգսյանի գործով քննության են առնվել մարդու առևանգման և հարկերից խուսափելու դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

«Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ անունով հայտնի Ալեքսանդր Սարգսյանի գործով որոշակի տեղաշարժ կա: Ինչպես նախկինում հայտարարվել էր՝ Սարգսյանը մեղադրվում է Սարյանի գծանկարների գործով առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար: Մեզ հայտնի դարձավ, որ բացի այս դեպքը՝ ԱԱԾ-ն քննության է առել նաև երկու այլ հանցագործությունների դրվագներ:

Խոսքը, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի՝ առանձնապես խոշոր չափերի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2, 3 և 7 կետերի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր միջոցներով և շահադիտական նկատառումներով մարդու առևանգում կատարելու մասին է:

Ալեքսանդր Սարգսյանի հաշիվներից հօգուտ պետության փոխանցվել է 30 մլն դոլար: ԱԱԾ-ից մեր տեղեկությունները չհերքեցին՝ ասելով, որ մանրամասներ հաղորդել չեն կարող, քանի որ գործով նախաքննություն է ընթանում»,-գրում է Factor.am-ը։