Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Դանիել Աթաջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ):

Մասնավորապես՝

արտադրամասը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը,

ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված բավարար քանակությամբ լվացարաններով, ինչպես նաև լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածքով,

պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: