Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային հարցերը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մտքեր է փոխանակել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին մանրամասներ է ներկայացրել X-ի իր էջում:

«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել Կատրին Կոլոնայի և Անն Իդալգոյի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը մեր շարունակական քաղաքական երկխոսության մաս են կազմում»,-գրել է ՀՀ ԱԳ նախարարը: