Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին թիվ 8 հիվանդանոցից, որտեղ վերջին օրերին գտնվում էր Ղազարյանը: Նիկոլայ Ղազարյանի մահվան պատճառը ծանր հիվանդությունն է։

Նիկոլայ Ղազարյանը ծնվել է 1947 թվականին: 1969 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում, այնուհետև՝ բարձրագույն լիգայում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին «Արարատ»-ի հետ դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, 1973 թվականին՝ ԽՍՀՄ գավաթակիր և առաջնության  ոսկե մեդալակիր: 

Եղել է ԽՍՀՄ պատանեկան եւ երիտասարդական հավաքականների անդամ: Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է 229 խաղի, խփել 49 գնդակ: