Երբ պահը կլինի Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու, դա կլինի. Մնացականյանը՝ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասին. Տեսանյութ

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավական ակտիվ հարաբերություններ։ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կայանալիք այցին։ «Միացյալ Նահանգները յուրահատուկ համակարգ է՝ բարդ կառուցվածքով, և երբ պահը կլինի Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու, դա կլինի։ Դա օրակարգում կա, սխալ են ասում, որ այդ հանդիպումները կազմակերպել չի հաջողվում», – ասաց նա։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին մեկնում է Լոս Անջելես:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.