Հայաստանում համացանցի հետ կապված խնդիրներ են առաջացել

Ինտերնետ կապը Հայաստանում խափանումներով է աշխատում, պատճառը,ինչպես հայտնել են կապի օպերատորները, միջազգային կապուղիներում առաջացած խնդիրներն են, կապուղու վթարը։ Աշխատանքներ են տարվում՝ ինտերնետ կապի անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ։

Այդ մասին հայտարարություն են տարածել «Յուքոմ» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունները։

«Հարգելի´ բաժանորդներ,

տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիներում առկա տեխնիկական խնդիրների պատճառով ցանցի որոշ հատվածներում նկատվել են խափանումներ, որոնք այժմ կարգավորված են: Կարգավորումները որոշ ժամանակ անց ամբողջապես զգալի կլինեն բոլոր բաժանորդների համար:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- նշված է «Յուքոմի» հայտարարությունում:

«Մատակարար ընկերության կապուղու վթարի պատճառով առկա է տվյալների փոխանցման ծառայությունների անկայունություն։ Գործի է դրվել ռեզերվային համակարգը։

Մատակարարի կողմից կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը շուտափույթ վերացնելու ուղղությամբ։

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»,- նշված է «Վիվա-ՄՏՍ» ընկերության տարածած հաղորդագրությունում։