Վայոց Ձորում մեքենան գլորվել է ձորը. Կա 3 զոհ, 3 վիրավոր

Վայոց Ձորում մեքենան գլորվել է ձորը. Կա 3 զոհ, 3 վիրավոր
Վայոց Ձորում մեքենան գլորվել է ձորը. Կա 3 զոհ, 3 վիրավոր

Վայոց Ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, իսկ 3 հոգի տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նրանցից 1-ի վիճակը գանահտվում է բավարար, իսկ 2-ի վիճակը ծանր է. ստացել են պոլիտրավմաներ։

Կազմակերպվում է նրանց տեղափոխումը Երևան։

Նշենք, որ այսօր՝ ժամը 17:15-ին սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում: