«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ

«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

««Երևանի գինու օրեր» ամենամյա  փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի  2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ը, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարպեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց – Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան: 

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: