Սարգիս Ստեփանյանը մասնակցելու է միջազգային ֆեդերացիայի կազմակերպված հատուկ հավաքին. ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա

Հայաստանի հաշմանդամային սպորտի նախագահ ու մարզիկ Սարգիս Ստեփանյանը երկշաբաթյա միջազգային ուսումնամարզական հավաք կանցկացնի Կանարյան կղզիներում:Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան.


«Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ Nairi Insurance / Նաիրի Ինշուրանսի բարձր հովանու ներքո ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաի նախագահ, պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը երկու շաբաթով հատուկ հրավերով գործուղվում է Իսպանիայի Կանարյան կղզիներ մասնակցելու Պարաաթլետիկայի միջազգային մարզական հավաքների, որին մասնակցում են նաև անվանի Օլիմպիկ և Պարալիմպիկ մարզիկներ:

Սարգիս Ստեփանյան / Sargis Stepanyanը պատրաստվում է մասնակցել 2024 թվականին Գնդի հրման (Shot Put) և Սկավառակի նետման (Discus Throw) կայանալիք հետևյալ մրցաշարերին:


Նշենք, որ Սարգիս Ստեփանյանը Աթլետիկա և Պարաաթլետիկա սպորտաձևերից ՀՀ֊ում միակ մարզիկն է, ով հաղթահարել է 2024 թ-ի ամառային պարալիմպիկ խաղերի համար մուտքի նվազագույն ստանդարտը: (Minimum entry standard)»,-ասված է գրառման մեջ: