Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականը հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականը հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականը հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, արդեն պահը հասել է, որ ես հրաժարական տամ, և դրա պատճառները մի քանիսն են: Որոշումը մի ամիս առաջ եմ կայացրել: Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ Սպորտի նախարարության, ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիայի և ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի հետ: Երեք ղեկավար կողմն էլ դեմ է եղել իմ որոշմանը: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամիսներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանականում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ»,- նշեց Ջուլֆալակյանը և հավելեց, որ կազմակերպվում է դավադրություն, որի պատճառն ինչ-որ տեղ իր համար հասկանալի է:

Նրա խոսքով` մարզիկների՝ երկու բևեռի բաժանվելը վատ կանդրադառնա հավաքականի վրա: Լևոն Ջուլֆալակյանն ընդգծեց նաև, որ հետագայում ըմբշամարտի հավաքականի արդյունքների շարունակական լինելու համար գլխավոր մարզիչը պետք է պատրաստված լինի, ով կկարողանա ավելի լավ մարզիկների պատրաստել և ավելի շատ մեդալներ բերել Հայաստանի հավաքականին: