Մոսկվան քննարկում է ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը. Lragir.am

Մոսկվան քննարկում է ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ. մեր կողմից առաջարկվել է մոսկովյան պլատֆորմը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար: Մենք խորհրդակցություններ ենք վարում կողմերի հետ` այս ձեւաչափով բանակցություններ սկսելու հնարավորության վերաբերյալ»,- ասել է նա:

Աղբյուրը՝ Lragir.am