Վստահ եմ, որ գործողություններ կլինեն․ փոխվարչապետը՝ Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին լուրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին Բաքու վերադարձնելու և նրան որպես հերոս դիմավորելու լուրերը։

«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված՝ նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի իրավապահ մարմինների հետ»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ի՞նչ հետևություն է պետք անել այս ամենից, փոխվարչապետը պատասխանեց․
«Եկեք առաջ չընկնենք: Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»: