Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Բեռլինում

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: