«Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձվել է Երևանին

Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը հանձնարարեց նոր հանձնարարական ֆիքսել ամբողջ համալիրի հիմնանորոգման համար, որպեսզի նաև քննարկվեն հետագա օգտագործման նպատակները։

«Մենք ունենք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք կարող են այնտեղ տեղակայվել»,- ասաց Ավինյանը։