2023-ին արձանագրվել է զինծառայողների մահվան 54 դեպք

2023թ. Հայաստանում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է։ 2022թ. նման դեպքերի թիվը 32 էր։

Ըստ Գլխավոր դատախազության 2023 թ. հաղորդման,նշված 54 դեպքից եղել է հակառակորդի կողմից սպանություն` 19, սպանություն՝ 3, ավտովթարից` 2, վտանգ ներկայացնող ռազմամթերքի և այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 17, անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 5, ինքնասպանության հասցնել՝ 2, կայծակահարություն՝ 1, հոսանքահարում՝ 1, հիվանդություն`4:

«Հաշվետու ժամանակաշրջանում ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 645 զինծառայող՝ նախորդ տարվա 959-ի դիմաց. նվազում է արձանագրվել 314-ով, կամ 33 տոկոսով»,- ասված է դատախազության հաղորդման մեջ։