Արցախից տեղափոխված Սամվել Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով․ Factor

Արցախից Հայաստան տեղափոխված Սամվել Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը՝ հղում անելով Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամայնին։

«Մարտի 31-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում Սարգիս Գալստյանին ներկայացվել է մեղադրանք՝ լրտեսության համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- տեղեկացրել է ՔԿ խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ էր դարձել, որ ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել Սամվել Գալստյանը և նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը: