Երասխավան գյուղում հրդեհի հետևանքով հավեր են սատկել

Հունվարի 23-ին, ժամը 16։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երասխավան գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել` 17:56-ին: Մասամբ այրվել է անաասնագոմի ծղոտե տանիքը (մոտ 15 քմ), մեկ հեծանիվ և 50 հավ։