Շոյգուն և Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ։