Աննա Հակոբյանը ներկա կգտնվի ‹‹Ես մենակ չեմ/ I am not alone›› ֆիլմի պրեմիերային

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա կգտնվի Կարին Հովհաննիսյանի ‹‹Ես մենակ չես/ I am not alone›› ֆիլմի պրեմիերային։

Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։ 

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։

Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: