Արցախում մեկնարկել է ԻՔՄ և «ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակի»՝ ՏԻՄ ընտրությունների դիտարկման առաքելությունը 

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կամակերպությունների դիտորդական առաքելությունը սկսում են Արցախի 2019թ. տեղական ինքնաքակառավարման մարմինների ընտրությունների դիտարկումները:

Օրվա ընթացքում առաքելության դիտորդները կաշխատեն 40 ընտրատեղամասերում, իսկ շրջիկ խմբերը պարբերաբար կարձագանքեն դիտորդներին և ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր զանգերին:

Իրազեկ քաղաքացիների միավորում