Հունիսի 12-ին լուսաձայնային նռնակների նպատակային կիրառումը և լրագրողների նկատմամբ բռնությունը սարսափելի է. Լրագրողներ առանց սահմանների

Լրագրողներ առանց սահմանների (Reporters without borders) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ բռնությունները։

«Հունիսի 12-ին լուսաձայնային նռնակների նպատակային կիրառումը և լրագրողների նկատմամբ բռնությունը սարսափելի է։ Ոչինչ չի արդարացնում լրատվամիջոցների աշխատակիցներին հասցված վնասվածքները կամ նրանց սարքավորումների վնասը։ Մենք հիշեցնում ենք իշխանություններին իրենց միջազգային պարտավորությունների մասին՝ երաշխավորելու լրագրողների պաշտպանությունն աշխատանքի ընթացքում։ Այս հարձակումները պետք է բացահայտվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- ասում է RSF-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժանն Կավելիեն: