Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննակել են երկկողմ օրակարգի և ԵՄ հետ գործընկերության խորացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի: