Հայաստանն ու Ադրբեջանը ձերբակալվածներ են փոխանակել. Զավեն Կարապետյանը Ադրբեջանից վերադարձվել է

Հայաստանն ու Ադրբեջանը ձերբակալվածներ են փոխանակել.  Զավեն Կարապետյանը Ադրբեջանից վերադարձվել է
Հայաստանն ու Ադրբեջանը ձերբակալվածներ են փոխանակել. Զավեն Կարապետյանը Ադրբեջանից վերադարձվել է

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը տեղեկացնում է, որ փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին՝ Իջեւանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:

ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել եւ ստուգել են նրանց պահման պայմանները եւ ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ:

Խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի եւ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է: