Սամվել Ալեքսանյանը չի հավատացել Հովիկ Աբրահամյանին

Սամվել Ալեքսանյանը չի հավատացել Հովիկ Աբրահամյանին
Սամվել Ալեքսանյանը չի հավատացել Հովիկ Աբրահամյանին

Ֆինանսների նախարարությունը խոշոր գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում խախտումներ է հայտնաբերել:
 
Ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական հաղորդագրությունից,
 
ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը ստուգելու նպատակով վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել խոշոր հարկ վճարողների տեսչությունում հաշվառված «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում:
 
Արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ: Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500 կգ հումք: 
Մանրամասն` http://www.lragir.am/index/arm/0/country/view/102736