Ալեն Սիմոնյանը, գերիների մասին դուրս տված զառանցանքի համար պիտի իջեցվի ԱԺ նախագահությունից․ Լեւոն Բարսեղյան

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալեն Սիմոնյանը, գերիների մասին դուրս տված զառանցանքի համար պիտի պաշտոնանկվի, իջեցվի ԱԺ նախագահությունից, հրաժարեցվի պատգամավորի կարգավիճակից եւ ճանապարհվի տուն:

Սա ՔՊ եւ ՀՀ համար մարտահրավեր է, որը ամենայն հավանականությամբ ՔՊ-ն չի կարողանալու հաղթահարել, հավանաբար կասեն, որ վրիպել է եւ ինքն արժեքավոր ներդրում ունի ՀՀ ժողովրդավարության, հեղափոխության, լրագրության, տիեզերագիտության եւ այլ բաներում, դրանք արդարացումներ են լինելու, հիմնավորումներ չեն լինելու, թե ինչպես կարող էր այդ մտածողությամբ մեկը իշխող քաղաքական ուժից պատգամավոր լինել:

ԱԺ նախագահը այդ իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, մանավանդ՝ զինվորների ու գերյալների: Փորձեք պատկերացնել, թե ինչեր կխոսի, եթե այլազան թեմաներով խոսեցնեն: Չի կարող չէ՞ կոստյումի գրպաններում լազանիա կամ սպագետի լցրած մեկը կարմիր լույսի տակով չանցնել: Կարող է իհարկե, բայց այդպիսի մարդկանց իշխանավոր լինելը փորձանք է ամբողջ պետության համար»: