Աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ. Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյին նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը գրել է.

«Այսօր Հանրային հեռարձակողի խորհուրդն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը։

Կարծում եմ, հասկանալի է, որ աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ։ Ավելի ճիշտ՝ կարիերայի խնդիր չէ բացարձակապես:

Հանրային հեռարձակման ինստիտուտի շուրջ ընթացող ներկայիս զարգացումներն աննախադեպ են բազմաթիվ պատճառներով և վստահորեն իրենց համեստ տեղն են գտնելու մեդիայի և, թերևս, ոչ միայն մեդիայի առնվազն բուհական դասագրքերում։

Ներգրավված բոլոր կողմերին գործընթացի բացառիկ կարևորության սթափ և լիարժեք գիտակցում եմ մաղթում»։