Սա իսկական աղետ է մեր զինված ուժերի, պետության ու հասարակության համար ընդհանրապես. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօր ժամը 11:30-ի սահմանում, Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Գրեթե նույն ժամին՝ ժամը 13:00-ի սահմանում էլ, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Խորապես ցավակցում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին, ծառակիցներին և կիսում եմ նրանց վիշտը։

Միևնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն վաղուց բացառությունից վերածվել են օրինաչափության։ Այս տարվա ընթացքում չպարզված հանգամանքներում զոհվել կամ ինքնասպան են եղել մեկ տասնյակից ավելի երիտասադներ։

Սա իսկական աղետ է մեր զինված ուժերի, պետության ու հասարակության համար ընդհանրապես։ Թվացյալ հրադադարի ռեժիմում գտնվող երկրի զինված ուժերում ներքին պատճառներով արձանագրվող մահվան դեպքերը ներսից ջլատում ու բարոյալքում են բանակը՝ անդառնալի վնաս հասցնելով նրա մարտունակությանը։

Այս ընթացքը պետք է կասեցվի, պետք է կասեցվի օր առաջ, ժամ առաջ, քանի որ այն արդեն իսկ լրջագույն վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգությանն ու պաշտպանունակությանը։

Որպես Ազգային Ժողովի պատգամավոր առաջիկայում պատրաստվում եմ հանդես գալ բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի համար պատիժը խստացնող օրենսդրական նախաձեռնությամբ։

Միևնույն ժամանակ գտնում եմ, որ վերջին շրջանի թույլատրելիության սահմանը հատող մավան դեպքերը ուսումնասիրելու ու քննելու նպատակով Ազգային Ժողովում պետք է ստեղծել աշխատանքային խումբ՝ զինված ուժերի ղեկավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրվող մահվան դեպքերի պատճառները քննարկելու ու նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով։

Աշխատանքային խումբ ստեղծելու համապատասխան առաջարկը ներկայացրել եմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

Այսօր ժամը 11:30-ի սահմանում, Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Mittwoch, 12. Februar 2020