Երկրի առաջին դեմքն իրավունք չունի հայտարարություն անել, եթե դրա տակ չկա իրավական հիմք. Գևորգ Գորգիսյան. Factor.am

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին խոսեց վարչապետի հայտարարության մասին։ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կեղծիքով է ընտրվել իր պաշտոնում, Գորգիսյանն ասաց. «Երկրի առաջին դեմքն իրավունք չունի հայտարարություն անել, եթե դրա տակ չկա իրավական հիմք»։

ԼՀԿ ներկայացուցիչը չի հասկանում, թե ինչո՞ւ է խոսվում միայն Հրայր Թովմասյանի՝ նախկին իշխանության հետ ունեցած հարաբերության մասին, եթե այլ պաշտոնյաներ ևս կապված են եղել նախկինների հետ։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: