ՍիվիլՆեթը և Meta-ն համագործակցություն են սկսում փաստերի ստուգման ասպարեզում

Meta-ն հայտարարել է, որ ընդլայնում է իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է ՍիվիլՆեթ լրատվամիջոցին։Այս մասին հայտնում է ՍիվիլՆեթ-ը:

ՍիվիլՆեթը, որի #CivilNetCheck ստորաբաժանումն իրականացնում է փաստերի ստուգում և հավաստագրվել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի կողմից, կներգրավի հայերենով փաստեր ստուգողների՝ Հայաստանում բովանդակության ճշգրտությունը ստուգելու և գնահատելու համար:

Meta-ն ապատեղեկատվության դեմ իր որդեգրած շարունակական պայքարի շրջանակում համագործակցում է անկախ, երրորդ կողմի փաստեր ստուգողների հետ ամբողջ աշխարհում, որոնք վերանայում և գնահատում են բովանդակության ճշգրտությունը։ Meta-ն ունի փաստերի ստուգման ամենամեծ ցանցը բոլոր հարթակներում։ Երբ փաստերի ստուգողը գնահատում է բովանդակությունը՝ որպես կեղծ, ընկերությունը նվազեցնում է դրա տեսանելիությունը լրահոսում (feed)՝ էապես կրճատելով այդ տեղեկատվության տարածումը։ Սա չեզոքացնում է ապատեղեկատվության տարածումն ու սահմանափակում մարդկանց թիվը, որոնք տեսնում են դա։ Շարունակաբար կեղծ տեղեկատվություն տարածող էջերի, խմբերի ու օգտահաշիվների տեսանելիությունը կրճատվում է, նրանց համար հանվում է մոնետիզացիայի և գովազդի հնարավորությունը։ Երբ բովանդակությունը որակվում է որպես կեղծ, Meta-ն այդ մասին նախազգուշացնում է օգտատերերին, որոնք տեսնում են այդ հրապարակումը կամ փորձում են տարածել այն։ Փաստեր ստուգողները Facebook-ից կամ Instagram-ից չեն ջնջում բովանդակությունը, օգտահաշիվները կամ էջերը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում