ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, այցելել է Վայոց ձոր, որտեղ հանդիպել է Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ 

Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։