Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տալու պատճառով

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տալուց հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հուլիսի 4-ին կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է «Դոյչե Վելե»-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳՆ–ին:

«Այսօր մենք Բեռլինում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել ենք միջադեպը»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: