«Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»․ Շոյգուն դաշույն է նվիրել Կարապետյանին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է.
«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։