Երեք տարվա քաղաքական դադարից հետո առաջադրվել եմ պատգամավորի թեկնածու․ Մարտուն Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Երեք տարվա քաղաքական դադարից հետո պատիվ ունեմ իմ համաքաղաքացիներին ու շիրակցիներին տեղեկացնելու, որ շատ բարդ ու դժվար որոշմամբ ընդունել եմ առաջարկը` ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել պատգամավորի թեկնածու։

Բավականաչափ երկար ժամանակ եմ մտածել մինչ այս որոշման գալը` նժարին մեր երկրի, պետականության անվտանգության խնդիրն է, իսկ հիմա բոլոր ոլորտներում փորձառու և սկզբունքային մարդկանց կարիքը խիստ կա:

«Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակով` առաջին տասնյակում` 8-րդ տեղում եմ առաջադրված։ Եվ դա պատահական չէ։Իմ տեսակին չի սազում հեռվից նայել ու միայն քննադատել ստեղծված իրավիճակը:

Ես պատրաստ եմ իմ վրա վերցնել այդ աշխատանքի ծանությունը և Գյումրու, Շիրակի շահերը պաշտպանել և տանել դեպի զարգացում: Իմ 11 տարիներին կուտակած պատգամավորական փորձն ինձ տալիս է վստահություն, որ ես գիտեմ ու կարող եմ պատվով ու թասիբով կատարել իմ գործը:

Սիրելի’ գյումրեցիներ և շիրակցիներ, եկե’ք կպնենք գործի, ուղղենք մեջքներս, որ նորից ապրենք պատվով: