Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է ներկայացրել
Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել:

Այս մասին հրավիրած ճեպազրույցում ասել է իշխող Վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ հավելելով, որ խոսնակի կայացված որոշումը բխում է ժողովրդի առաջ պատասխանատվությունից: Հրաժարականի պատճառը, հիշեցնենք, Թբիլիսիում երեկվանից տեղի ունեցող բախումներն են, որոնց հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել:

Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում Կոբախիձեին փոխարինող թեկնածուն իշխող կուսակցության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն է: