Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր, սակայն ցանկանում է սպասել նոր վարչակազմին՝ հասկանալու տրամադրությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում:

«Պետք է սպասենք ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին և հասկանանք ապագա վարչակազմի տրամադրություններն ու նախապատվությունները: Մենք պատրաստ ենք դրան», – ասել է Պուտինը: