ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությամբ «կփորձի ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա»։
Նրա խոսքով՝ ԵՄ նոր մեխանիզմը Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտա՝ հայկական նախարարությունների և ազգային ինստիտուտների վրա ազդելու համար։
Եվրամիությունն այս շաբաթ հավանություն է տվել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որի նպատակն է աջակցել Երևանին հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ պայքարում։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։
Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է այս որոշումը։
Մարիա Զախարովան նաև հույս է հայտնել, որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի ԵՄ նոր առաքելությունը Հայաստանը ներքաշի հակառուսական քաղաքականության մեջ։



















