Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Ավետիսյանը մի քանի օր առաջ է դիմումը գրել, սակայն հոգաբարձուների խորհուրդն այն դեռ չի հաստատել: Ավետիսյանը շարունակում է պաշտոնավարել։

Հիշեցնենք՝ Գոռ Ավետիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։