Տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման պաշտոնական արարողությունը

Տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման պաշտոնական արարողությունը
Տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման պաշտոնական արարողությունը

Մարտի 25-ին ժամը 14.00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման պաշտոնական արարողությունը: 

Միջոցառմանը տեղի կունենա Լավագույն գրախոսականի ու «Մեզ հետ, մեր կողքին» լուսանկարների մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը: Փառատոնի փակմանը ելույթով հանդես կգան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան հաղորդակցության ղեկավար Լիլիթ Քալանթարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և ԱրմենՏել ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 22-ին: Մայրաքաղաքում ցուցադրվելուց հետո փառատոնային ֆիլմերը ներկայացվել են նաև մարզերում` Գավառ, Գորիս և Գյումրի քաղաքաներում:

Փառատոնի շրջանակում հայտարարվել էր Լավագույն գրախոսականի և «Մեզ հետ, մեր կողքին» լուսանկարների մրցույթները: Գրախոսականի մրցույթին ներկայացվել էր 32 աշխատանք, իսկ «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթին`58 լուսանկար: Գրախոսականները տեղադրվել են փառատոնի գործընկեր Կինետուն կինոպորտալում, իսկ լուսանկարները` Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում: Բոլոր աշխատանքները գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրին: 

Այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի մամլո հաղորդագրությունը: 

© Medialab.am