Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, հայտնի մաշկավերերաբան Կարեն Բաբայանը, որը մահացել է կորոնավիրուսից, պատվաստված չի եղել: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացնում են Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից:
«Պրոֆեսորը մահացել է կորոնավիրուսից, նա պատվաստված չի եղել», -փոխանցեցին ԵՊԲՀ-ից՝ հերքելով տարածվող լուրերը, թե Կարեն Բաբայանը պատվաստված է եղել:
Նկատենք, որ 74-ամյա պրոֆեսորի մահվան մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշելով. «Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը»: