Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի մասին.Factor

Ֆրանսիայի՝ ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերությունների ճգնաժամը խիստ կազդի ՆԱՏՕ-ի նոր ստրատեգիական հայեցակարգի վրա, սակայն չի հանգեցի Ատլանտյան միությունից հեռացման․ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան իվ լե Դրիանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՆԱՏՕ-ն հայեցակարգերի քննարկում է նախաձեռնել նախագահի խնդրանքով։ Կազմակերպության հաջորդ գագաթնաժողովին Մադրիդում աշխատանքներ կտարվեն նոր ստրատեգիական հայեցակարգերի ուղղությամբ։

Այն, ինչ տեղի ունեցավ, կազդի այդ ամենի վրա»,-նախարարին է մեջբերում մամուլը։ Դրանն ավելի վաղ ասել էր, որ Փարիզը պարզաբանումներ է ակնկալում ինչպես Ավստրալիայի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից։ Նա հավելել էր, որ Ավստրալիայի կողմից պայմանագրի խզումը կհանգեցնի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ճգնաժամի։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան պայմանավորվել են պաշտպանական և անվտանգության հարցերում սերտ գործընկերության մասին, որի շրջանակներում Ավստրալիան պատմության մեջ առաջին անգամ միջուկային էներգիայով սուզանավեր կկառուցի։

Կանբերան նաև հայտնել էր ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի պայմանագրից դուրս գալու մասին:

Այս մասին հայտնում է factor.am-ը: