Կարծես ինքնասիրության հարց է՝ ամեն գնով պահել մի մեղադրանք, որը ջուր է. Լևոն Քոչարյան. Տեսանյութ

Կարծես ինքնասիրության հարց է՝ ամեն գնով պահել մի մեղադրանք, որը ջուր է. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
Կարծես ինքնասիրության հարց է՝ ամեն գնով պահել մի մեղադրանք, որը ջուր է. Լևոն Քոչարյան. Տեսանյութ

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից ինձ մոտ կարծիք է ձևավորվել, որ այն կիսատ են ընթերցել, վերցրել են մեկ պարբերություն և խոսել դրա մասին, մինչդեռ հաղորդագրության շարունակությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Կարծես նրանց համար ինքնասիրության հարց է՝ ամեն գնով պահել մի մեղադրանք, որը պարզապես դատարկ է, ջուր է, ինչպես շատերն ասում էին վարչապետին»,- ասաց Լևոն Քոչարյանը։ Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը պետք է չփոխվի, ի՞նչ քայլերի են դիմելու, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ դա կլինի «ճչացող մի բան այն մասին, որ այստեղ կա անձնական մոտիվացիա»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: