Զինված հարձակում «Ակբա բանկ»-ի վրա. կողոպտիչը թալանել է խոշոր չափի գումար. Shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում:   Մի  տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան  64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար ՀՀ դրամ, մոտ 1700 ԱՄՆ դոլար, մոտ 4200 եվրո, մոտ 6 հազար ՌԴ ռուբլի  և դիմել փախուստի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արկաբիրի մասնաճյուղի կառավարիչ  Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:

Մանրամասները՝ այստեղ